12/01/2011 09:26
Դետրոյտում հայտարարվել են տարվա լավագույն ավտոմեքենաները
Դետրոյտում (ԱՄՆ) անցկացվող Ավտոմեքենաների միջազգային հյուսիսամերիկյան ցուցահանդեսի ժյուրին հայտարարել է տարվա լավագույն ավտոմեքենաները: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին հղում անելով ցուցահանդեսի պաշտոնական կայքէջին:
2011 թվականի լավագույն ավտոմեքենա է ճանաչվել 2011 թ.-ի Chevrolet Volt-ը, որն ընդունակ է շուրջ 60 կմ հաղթահարել` Էլեկտրական մարտկոցների սնուցմամբ:
Լավագույն ամենագնաց է հայտարարվել FordExplorer-ի վերջին մոդելը:
Տարվա լավագույն ավտոմեքենան ընտրվում է ավտոմոբիլային շուկան լուսաբանող շուրջ 50 լրագրողների կողմից` գաղտնի քվեարկությամբ:
Նշենք, որ 2010-ին տարվա լավագույն ավտոմեքենա էր ճանաչվել Ford Fusion Hybrid-ը:
Ավտոմեքենաների միջազգային հյուսիսամերիկյան ցուցահանդեսը, որն այս տարի անցկացվում է արդեն 23-րդ անգամ, կփակվի հունվարի 23-ին: