12/01/2011 11:02
Վրաստանում պայթյունի գործով ձերբակալվել են երեք զինվորականներ
Վրաստանի պաշտպանության նախարարության Կրծանիսի ուսումնական կենտրոնում երեքշաբթի տեղի ունեցած պայթյունի գործով երեք ձերբակալվածները կարող են դատապարտվել մինչև 10 տարի ազատազրկման, ըստ Նովոստի-Գրուզիայի` հայտնում են Վրաստանի պաշտպանության նախարարությունից:
Նշենք, որ Թբիլիսիից դեպի Ռուսթավի տանող Ռուսթավիի մայրուղում գտնվող ուսումնական կենտրոնի պայթյունի հետևանքով 3 մարդ զոհվել է, հիվանդանոցներ են տեղափոխվել շուրջ 20 զինծառայողներ: Ձերբակալվել են Ազգային կենտրոնի ուսումնական բաժնի ղեկավարներից գնդապետ Տրիստան Թքեշելիաձեն, հրետանային բաժնի ղեկավար գնդապետ Մամուկա Պերեշիշվիլին և առաջին հրետանային բրիգադի մարտկոցի հրամանատար ավագ լեյտենանտ Մալխազ Կոբալիան:
«Ըստ քննության արդյունքների` դժբախտ պատահարի պատճառ է դարձել անվտանգության կանոնների խախտումը: Այս պահին հարց է բարձրացվել պատասխանատվության ենթարկելու այն անձանց, ովքեր պատասխանատու էին անվտանգության կարգի պահպանման համար», - ասված է ՊՆ հայտարարության մեջ:
Հհարուցվել է քրեական գործ` Վրաստանի ՔՕ հոդված 403-ի մաս 3-ով /զենքի հետ վարվելիս անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու և ավել մարդկանց զոհվելուն/: