12/01/2011 14:36
«Հայփոստ»-ը խնդրում է տեղեկացնել խախտումների մասին
«Հայփոստ» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ տարեսկզբից Երևանում կենսաթոշակների վճարումն իրականացվում է Հայփոստի փոստային բաժանմունքներից, և փոստատարների առաքման միջոցով: Երկու դեպքում էլ վճարումը կատարվում է անվճար:
«Այսինքն`թոշակառուները որևէ պարագայում չպետք է վճարում կատարեն կենսաթոշակ ստանալիս` ոչ փոստային բաժանմունքում, ոչ էլ փոստատարին:
Խախտումների մասին խնդրում ենք անմիջապես տեղեկացնել «Հայփոստ» ՓԲԸ-ում այսուհետ գործող թեժ գծի հեռախոսահամարներով. 514-666, 514-667», - հայտնում է «Հայփոստ »ՓԲԸ-ն: