12/01/2011 09:42
Ջեքսոնի բժշկին կդատեն ոչ կանխամտածված սպանության մեղադրանքով
2009 թվականին կյանքից հեռացած փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ Կոնրադ Մյուրեյը դատարանի առջև կկանգնի ոչ կանխամտածված սպանության մեղադրանքով: Ինչպես հաղորդում է Բի-բի-սի-ն, Մյուրեյի` աշխատանքային պրակտիկան իրագործելու լիցենզիան ժամանակավորապես կասեցվել է:
Ըստ մեղադրության վարկածի` 2009 թ.-ի հունիսի 25-ին Մյուրեյը Ջեքսոնին ներարկել է պրոպաֆոլի չափաբաժին, իսկ մինչ այդ այլ ցավազրկող դեղամիջոցներ էր տվել երգչին: Դատախազների պնդմամբ` բժշկի գործողությունների մեջ առկա են ոչ կանխամտածված (անզգույշ) սպանության հատկանիշներ:
Կոնրադ Մյուրեյը հերքում է առաջադրված մեղադրանքները և պնդում է, որ իր գործողությունները չէին կարող հանդիսանալ Ջեքսոնի մահվան պատճառը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 14:41