12/01/2011 16:20
Հետիոտնը սկսել է երթևեկության կանոններն ավելի քիչ խախտել
2010-ի ընթացքում հետիոտնի կողմից երթևեկության կանոնները խախտելու 22.824 արձանագրություն է կազմվել, այսինքն` այդքան մարդ տուգանվել է 3000 դրամով: Այս մասին ասուլիսում ասաց ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը։
Համեմատելով այդ թիվը նախորդ տարվա ցուցանիշի հետ` ոստիկանության գնտապետը նշեց, որ դրանք 15.948-ով ավելի է. «Շատից-քչից տեսանելի է, որ վերջին շրջանում հետիոտնը սկսել է հետևել երթևեկության կանոներին և աստճանաբար քիչ է խախտում անում: Այդ ուղղությամբ քայլեր են կատարվում»: Նա ավելացրեց, որ 2010-ին 10-ով քիչ հետիոտն է վրաերթի զոհ դարձել:
Խոսելով ամրագոտիների կրման մասին` Ն. Սարգսյանը տեղեկացրեց, որ անցած տարվա ընթացքում տուգանվել է առանց ամրագոտու երթևեկող 110 հազար 426 վարորդ: