12/01/2011 11:23
Ռայմոնդ Պաուլսը տոնում է իր 75-ամյակը
Հայտնի խորհրդային, լատվիացի կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսն այսօր տոնում է իր 75-ամյակը, որից 70 տարին նա դաշնամուրի մոտ է անցկացրել: Պաուլսն իր երկու հոբելյանները մտադիր է տոնել ընտանեկան մթնոլորտում, իսկ այնուհետև կրկին կվերադառնա իր աշխատանքին: Մաեստրոն ներկայումս շատ զբաղված է, նա պատրաստվում է Ռիգայում մեծ տոնական համերգի, հաղորդում է Վեստի.ռու-ն:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Լատվիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր, արքայական Բևեռային Աստղի առաջին աստիճանի ասպետ Ռայմոնդ Պաուլսը ծնվել է 1936թ.-ի հունվարի 12-ին Ռիգայում: Պաուլսի երգերը կատարել են այնպիսի հռչակավոր արտիստներ, ինչպիսիք են Այա Կուկուլեն, Վիկտոր Լապչյոնոկը, Նորա Բումբիերեն, Օյարս Գրինբերգը և Մարգարիտա Վիլցանեն, Միրիձա Զիվերեն, Լարիսա Մոնդրուսը, Ալլա Պուգաչյովան, Սոֆյա Ռոտարուն, Ռոզա Ռիմբաևան, Լայմա Վայկուլեն, Օլգա Պիրագսը, Նիկոլայ Գնատյուկը, Յաակ Իյոլան, Անդրեյ Միրոնովը, Վալերի Լեոնտևը, Տատյանա Բուլանովան, Վալենտինա Լեգկոստուպովան, «Կրեդո» խումբը, «Կուկուշեչկա» մանկական համույթը: