12/01/2011 10:14
Սահակաշվիլին Ռիչարդ Հոլբրուկի «մտերիմ ընկերն» էր
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր մեկնում է ԱՄՆ` մասնակցելու անցած ամիս վախճանված ամերիկյան դիվանագետ Ռիչարդ Հոլբրուկի հիշատակին նվիրված միջոցառմանը: Այս մասին, ըստ Եվրանյուսի, երեքշաբթի հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակիցը` հղում անելով Վաշինգտոնում Վրաստանի դեսպանության ներկայացուցչին:
«Նախագահ Սահակաշվիլին Հոլբրուկի մտերիմ ընկերն էր», - ասել է նա:
Հիշեցնենք, որ ամերիկյան դիվանագետ Ռիչարդ Հոլբրուկը, ով ԱՄՆ վարչակազմում զբաղեցնում էր Աֆղանստանի և Պակիստանի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնը, վախճանվել է անցած տարի դեկտեմբերի 13-ին` Վաշինգտոնում: Նա 69 տարեկան էր:
Հարցին, թե սպասվու՞մ են արդյոք երկկողմ հանդիպումներ` Սահակաշվիլիի և ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների միջև, վրացի դիվանագետը պատասխանել է, որ նախագահի այցի գլխավոր նպատակը Հոլբրուկի հիշատակի միջոցառմանը մասնակցելն է. «Ինչ- որ հանդիպումներ, իհարկե, կլինեն, սակայն պաշտոնական հանդիպումներ չեն սպասվում»: