12/01/2011 15:54
Սինոփսիս. 2010 թ. եկամուտը կազմել է 1.38 մլրդ ԱՄՆ դոլար
Սինոփսիս ընկերության (Nasdaq: SNPS) 2010 ֆինանսական տարվա եկամուտը կազմել է 1.38 մլրդ ԱՄՆ դոլար, որը 2009 ֆինանսական տարվա ցուցանիշը` 1.36 մլրդ ԱՄՆ դոլար, գերազանցում է 1.5 %-ով: Կիսահաղորդիչների նախագծման, ստուգման և արտադրության համար ծրագրային միջոցների և մտավոր սեփականության ոլորտի համաշխարհային առաջատարն այսօր հրապարակել է 2010 ֆինանսական ամբողջ տարվա և դրա չորրորդ քառորդի տվյալները: Ըստ դրանց, 2010 ֆինանսական տարվա չորրորդ քառորդի համար Սինոփսիսն ունեցել է 375.5 մլն ԱՄՆ դոլար եկամուտ` 2009 ֆինանսական տարվա չորրորդ քառորդի $338.3 մլն ԱՄՆ դոլարի համեմատ:
«Սինոփսիսը հզոր տարի է ունեցել` համեմատելով արդյունաբերության և մեր սպասումների հետ, և մենք մուտք ենք գործել 2011 ֆինանսական տարի նույնիսկ ավելի մեծ հեռանկարներով»,- ասել է Սինոփսիսի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզը:
«Հիմնվելով տեխնոլոգիաների նշանակալի զարգացման, հաճախորդների ակնկալիքների բավարարման և նրանց համար մեր բարելաված միջավայրի վրա` մենք ակնկալում ենք աճ գրանցել ինչպես ավանդական Էլեկտրոնային ավտոմատացված նախագծման, այնպես էլ հարակից ոլորտներում, որտեղ կայուն կերպով ներդրումներ ենք կատարում արդեն մի քանի տարի շարունակ»»,- հավելել է Աարտ դե Ջիզը: