13/01/2011 13:24
Միանձնյա առաջատարը Շուշաննա Սարգսյանն է
Հայաստանի շախմատի կանանց առաջնության երկրորդ տուրում Շուշաննա Սարգսյանը տոնեց մրցաշարում իր երկրորդ հաղթանակը` պարտության մատնելով Աստղիկ Մեսելջյանին: Այս պահի դրությամբ նա միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Երկրորդ տուրն աչքի ընկավ արդյունավետությամբ: Բավական է նշել, որ 5 պարտիայից միայն մեկն ավարտվեց խաղաղ արդյունքով. միավորը կիսեցին Լիա Մարտիրոսյանն ու Նարինե Գասպարյանը: Սիրանուշ Անդրիասյանն առավելության հասավ Վարդուհի Քալաշյանի, Մարիա Գևորգյանը` Արմինե Բաբայանի, Անահիտ Խառատյանը` Նաիրա Մովսիսյանի նկատմամբ:
2-րդ տուրից հետո, այսպիսով, 1,5-ական միավորով 2-3-րդ տեղերը բաժանում են Սիրանուշ Անդրիասյանն ու Լիա Մարտիրոսյանը: Իրենց ակտիվում 1-ական միավոր ունեն Նարինե Գասպարյանը, Աստղիկ Մեսելջյանը, Մարիա Գևորգյանը և Անահիտ Խառատյանը: Արմինե Բաբայանն ու Վարդուհի Քալաշյանը կեսական միավորով ընթանում են 8-9-րդ տեղերում: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Նաիրա Մովսիսյանը. անցկացրած երկու պարտիայում էլ նա պարտվել է: