13/01/2011 09:29
ՀԲ. Համաշխարհային տնտեսությունը դանդաղ, բայց կայուն աճում է
Համաշխարհային տնտեսությունը դանդաղ, բայց կայուն աճի փուլ է մտնում, և այդ աճը կշարունակվի նաև 2011 և 2012 թվականներին: Այս մասին, ըստ Բի-բի-սի-ի, նշվում է Համաշխարհային բանկի (ՀԲ) հրապարակած զեկույցում:
Համաձայն ՀԲ փորձագետների` 2009 թվականին 3,9 % կազմած համաշխարհային ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունք) այս տարի կդանդաղի մինչև 3,3 %:
2012 թվականին փորձագետներն ակնկալում են ՀՆԱ-ի աճ` մինչև 3,6 տոկոս: