14/01/2011 09:44
Իրանում կախաղան են հանել հինգ մաքսանենգերի
Իրանում կախաղանի միջոցով մահապատժի են ենթարկել թմրանյութերի մաքսանենգության և տարածման մեջ մեղադրված հինգ հոգու: Այս մասին հաղորդում է բրիտանական Բի-բի-սի-ն:` վկայակոչելով ԻՐՆԱ իրանական պետական լրատվական գործակալությանը:
Համաձայն իսլամական օրենքների, որոնք ուժի մեջ են 1979 թվականի հեղափոխությունից հետո, Իրանում մահապատիժ է կիրառվում սպանության, ամուսնական անհավատարմության, զինված կողոպուտի, կրոնադավության և թմրանյութերի մաքսանենգության համար մեղադրվածների հանդեպ: