14/01/2011 10:53
Արթնացել է Եվրոպայի խոշորագույն գործող հրաբուխը
Սիցիլիայում արթնացել է Եվրոպայի խոշորագույն գործող հրաբուխ Էթնան: Մի քանի ժամ անդադար խառնարանից արտահոսել են լավայի շիթեր և դուրս են թռչել խոշոր քարեր:
Հրաբուխի ժայթքման պատճառով տեղի իշխանությունները ստիպված են եղել նույնիսկ փակել մոտակա օդանավակայանը: հաղորդում է Վեստի.ռու-ն, այժմ օդանավակայանի աշխատանքը վերականգնված է: Տուժածներ չկան:
Էթնայի ակտիվությանն այժմ հետևում են գեոֆիզիկոսները և հրաբխագետները: