14/01/2011 14:32
ԱԳՆ.Առաջընթացը միայն Թուրքիայից է կախված
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված Հայաստանի քաղաքականությունը փոփոխման կարիք չունի, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ըստ նախարարի`Հայաստանն արել է այն, ինչ ասել է և, հակառակը, ասում է այն, ինչ անում է, մինչդեռ Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան ասում և անում է այն, ինչ արել է մինչև դրանց ստորագրումը` կրկին խոսում է նախապայմանների լեզվով:
«Թուրքիայի դիրքորոշումն է, որ փոփոխման կարիք ունի, քանի որ Թուրքիան վերադարձել է նախապայմանների լեզվին: Դրա մասին խոսում է նաև միջազգային հանրությունը», - նկատեց նախարարը, շեշտելով, որ միայն Թուրքիայի դիրքորոշման փոփոխության պարագայում գործընթացը կարող է առաջ շարժվել: