14/01/2011 11:50
Հայտնի է Ճապոնիայի նոր կառավարության կազմը
Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը հայտարարել է երկրի կառավարության նոր կազմը: Հունվարի 14-ին Ծագող արևի երկրի նախարարների կաբինետում վերադասավորումների արդյունքում «հայտնվել» են միանգամից 4 նորեկներ: Կառավարության նախկին գլխավոր քարտուղար Իոշիտո Սենգոկուին փոխարինել է Յուկիո Էդանոն:
Ճապոնիայի նախկին ֆինանսների նախարար Կաորու Իոսանոն կզբաղեցնի էկոնոմիկայի և հարկային քաղաքականության նախարության ղեկավարի պաշտոնը:
Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի նախկին խոսնակ Սատսուկի Էդան նշանակվել է արդարադատության նախարար, իսկ նրա տեղակալ Կանսեյ Նականոն կգլխավորի հասարակական անվտանգության ճապոնական հանձնաժողովը: Այս մասին հաղորդում է Սինխուա գործակալությունը: