14/01/2011 12:09
Խորհրդարանը կողմ է Նազարբաևի լիազորությունների երկարաձգմանը
Ղազախստանի խորհրդարանն այսօր հավանության է արժանացրել Սահմանադրության փոփոխությունները, որոնք թույլ են տալիս նախագահ Նուրսուլթան Նազարբաևի լիազորությունները հանրաքվեի միջոցով երկարաձգել մինչև 2020 թվականը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Այդ որոշմանը կողմ են քվեարկել 44 սենատորներից 44-ը, խորհրդարանի ներքին պալատի 106 պատգամավորներից 106-ը»,- խորհրդարանի որոշումը ուրբաթ խորհրդարանի պալատների համատեղ նիստի ժամանակ հրապարակել է խոսնակ Ուրալ Մուհամեջանովը: