15/01/2011 11:10
Իտալիայի վարչապետը հաջորդ շաբաթ պետք է ներկայանա դատախազություն
Սիլվիո Բեռլուսկոնիին ցանկանում են հարցաքննել անչափահաս մարոկուհի Ռուբիի գործով, ում հետ նա, հնարավոր է, սեռական հարաբերություններ է ունեցել, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:
Բեռլուսկոնին կասկածվում է անչափահասների մարմնավաճառությանն աջակցելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Բացի այդ, վարչապետը նաև հիշատակվում է կոռուպցիայի և ֆինանսական կեղծարարությունների մասին երկու այլ գործերում:
Նախկինում Բեռլուսկոնիին հաջողվում էր խուսափել դատական հետապնդումից, սակայն օրերս Իտալիայի Սահմանադրական դատարանը նրան մասնակիորեն զրկել է անձեռնմխելիությունից: