15/01/2011 09:59
Օբաման և Սահակաշվիլին քննարկել են իրավիճակը Կովկասում
ԱՄՆ և Վրաստանի նախագահներ Բարաք Օբաման և Միխայիլ Սահակաշվիլին նախօրեին հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են Վրաստանի տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև իրավիճակը Կովկասում և վրաց-ամերիկյան համագործակցությունը Աֆղանստանում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Սպիտակ տան տարածած մամլո հաղորդագրությանը:
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը:
Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել Սահակաշվիլիին` կյանքից հեռացած ամերիկացի դիվանագետ Ռիչարդ Հոլբրուկի հիշատակի արարողությանը մասնակցելու և նրան պարգևատրելու համար:
Նշենք, որ Վրաստանի նախագահը Ռիչարդ Հոլբրուկին շնորհել է «Հաղթանակի» շքանշան: