15/01/2011 10:30
ԱՄՆ հանրապետականների նախագահ է ընտրվել Ռայինս Պրիբուսը
ԱՄՆ Հանրապետական ազգային կոմիտեի նոր նախագահ է ընտրվել Ռայինս Պրիբուսը (Reince Priebus): Այս մասին հաղորդում է «Լենտա.ռու-ն»` վկայակոչելով «CNN-ին»: Ընտրվելուց հետո հանդես գալով հանձնաժողովի անդամների առաջ` Պրիբուսն ընդգծել է, որ մոտ ապագայում իրենց հիմնական նպատակն է լինելու օգնել հանրապետականների թեկնածուին 2012-ի նախագահական ընտրություններում հաղթել Բարաք Օբամային:
Նշենք, որ Պրիբուսը փոխարինում է Մայքլ Ստիլին (Michael Steele), ով ղեկավարում էր կուսակցությունը 2009-ի հունվարից: