17/01/2011 15:10
Ձուն կթանկանա, եթե...
Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը չբացառեց, որ առաջիկայում հնարավոր է հավկիթը թանկանա: Նա դա պայմանավորեց միջազգային շուկայում հացահատիկի գների թանկացմամբ. «Իհարկե, դա կազդի հավկիթի գնի վրա»:
Այս պարագայում արտադրողը հատկապես կարևորեց Կենտրոնական բանկի քաղաքականությունը:
«Ես մտավախություն ունեմ, որ կունենանք մինչև 420 դրամ փոխարժեք, և դրա համար պետք է նախօրոք պատրաստվել: Դոլարի գինը կբարձրանա այս 2 ամսվա մեջ»,- կանխատեսեց գործարարը, հավելելով, որ այդ պարագայում, բնականաբար, կփոխվի նաև ընկերության շահութաբերության մարժան:
«Փոխարժեքի բարձրացումը հուշում են վերջին ամիսների միտումները, իսկ պարենային ճգնաժամին դիմակայելու համար ԿԲ քայլերից մեկը փոխարժեքի բարձրացումն է»,- ասաց Մ. Եփրեմյանը: