17/01/2011 16:18
«Ողջունելի է Հայաստանի ցուցաբերած խիզախ կեցվածքը»
Կիպրոսը ողջունում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու` Հայաստանի ձեռնարկած ջանքերը: Այս մասին, Aysor-ի թղթակցի փոխանցմամբ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիոս Խրիստոֆիասը:
Նշելով, որ հայ գործընկերոջ հետ տեսակետներ են փոխանակել նաև այդ խնդրի շուրջ` Կիպրոսի նախագահն ասաց. «Ողջունում ենք հարևան Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ Հայաստանի կառավարության և բարեկամ Նախագահի ցուցաբերած խիզախ կեցվածքը: Որպես կիպրացիներ` շատ լավ ենք հասկանում թե' այս գործի դժվարությունը, և թե' դրա անհրաժեշտությունը: Մաղթում ենք, որ հարկ եղած կամքը ցուցաբերվի, որպեսզի այս գործընթացը արդյունավետ ելք ունենա և դրական կերպով ազդի թե' երկու երկրների և թե' մյուսների վրա»: