17/01/2011 16:33
«ՀՀ-ն չի խոսում սպառնալիքների և քաղաքական շահարկումների լեզվով»
Մենք սովորություն չունենք մեր խնդիրները լուծել սպառնալիքների և քաղաքական շահարկումների միջոցով: Այսօր Կիպրոսի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, Aysor-ի թղթակցի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Տեղեկացնելով, որ գործընկերոջ հետ անդրադարձել են հայ-թուրքական և կիպրա-թուրքական հարաբերությունների խնդրին` հանրապետության ղեկավարը նշեց. «Ինչպես և մեր բարեկամ Կիպրոսը, մենք սովորություն չունենք մեր խնդիրները լուծել սպառնալիքների և քաղաքական շահարկումների լեզվով: Կարծում եմ, քաջատեղյակ եք, որ չնայած հարաբերությունները կարգավորելու Հայաստանի պատրաստակամությանը, հայ-թուրքական սահմանն առաջվա պես փակ է, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել»: