17/01/2011 16:44
Նախագահներն անդրադարձել են ԼՂ և Կիպրոսի հիմնախնդիրներին
Յուրաքանչյուր հակամարտություն պետք է լուծվի` հաշվի առնելով պատմական անցյալն ու յուրահատկությունները: Այսօր Կիպրոսի նախագահ Դեմետրիոս Խրիստոֆիասի հետ հանդիպումից հետո, տեղեկացնելով, որ անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հիմնախնդիրների կարգավորման հեռանկարներին, հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքերով` իրենք համամիտ են այս մոտեցման հարցում: «Հենց դա է պատճառը, որ մենք սատարում ենք միմյանց դիրքորոշումները` այդ հակամարտությունների կարգավորման առումով և չենք համարում, որ ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները իրարամերժ են»,- ընդգծեց ՀՀ նախագահը: