18/01/2011 09:40
Ֆուտբոլային երկրպագուները սուլել են Էրդողանին
«Գալաթասարայի» երկրպագուները սուլոցներով են դիմավորել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, ով ժամանել էր Ստամբուլում ակումբի նոր` 52-հազ.-րդ մարզադաշտի բացմանը: Այս մասին հաղորդում է Սոկկեր.ռու-ն:
Էրդողանը հայտարարել է, որ «վրդովված է այդ կանխամտածված արարքից, իսկ իր գործընկերներն արժանի չեն երկրպագուների նման վերաբերմունքին»:
Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ «Գալաթասարայը» «մեկ ցենտ անգամ չի ծախսել նոր մարզադաշտի կառուցման համար»:
Ակումբը խոստացել է պարզել սուլողների ինքնությունը` անվտանգության տեսախցիկների գրանցածը վերծանելով, և թույլ չտալ այլևս նոր մարզադաշտում ակումբի հանդիպումներին նրանց մասնակցությունը: