18/01/2011 09:15
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին կիբերհարձակման մեջ
Իրանի միջուկային ծրագրի գլխավոր բանակցող Սաիդ Ջալալին մեղադրել է ԱՄՆ-ին իրանական միջուկային օբյեկտրների համակարգիչները Stuxnet համակարգչային վիրուսով վարակելու մեջ: Այս մասին հայտնում է Լենտա.ռու-ն` վկայակոչելով Ֆրանս-Պրեսս-ին:
Համաձայն Ջալալիի` նա ծանոթացել է որոշ փաստաթղթերի, որոնք հաստատում են, որ կիբերհարձակումը ԱՄՆ-ի «սրտով էր»: Միևնույն ժամանակ Ջալալին նշել է, որ ԱՄՆ-ն նույնպես խոցելի է հարձակումների համար, իսկ Stuxnet վիրուսի ազդեցությունը չափազանցված է որոշ ԶԼՄ-ների կողմից:
«Նրանք, ով դա կազմակերպել են, այժմ համոզվեցին, որ հարձակումը այդքան էլ արդյունավետ չէր», - հայտարարել է Սաիդ Ջալալին:
Նշենք, որ Stuxnet վիրուսը, բացի Իրանից, 2010-ին հայտնաբերվել է միանգամից ասիական մի շարք երկրների համակարգիչներում` ներառյան Հնդկաստանը և Ինդոնեզիան: