18/01/2011 11:45
ՄԱԿ-ին պակասում է 3 մլրդ դոլար` սովի դեմ պայքարելու համար
Միացյալ ազգերի կազմակերպության Համաշխարհային պարենային ծրագրի իրականացմանը պակասում է 3 մլրդ դոլար` աշխարհում սովի դեմ պայքարելու համար: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Այդ դեֆիցիտը կաճի, եթե սննդամթերքի գները շարունակեն բարձրանալ, նշում են ՄԱԿ-ի ներկայացուցիչները: Նրանք հայտնել են, որ ներկայումս նկատվում է ֆինանսավորման լուրջ պակաս:
Ներկայացուցիչների խոսքով, 2011թ.-ին անհարժեշտ է ամենաքիչը 6 մլրդ դոլար, իսկ մինչ այժմ հավաքվել է միայն գումարի կեսը:
«Երբ մարդիկ սոված են, նրանք ապստամբում են, գաղթում կամ մահանում, այդ իսկ պատճառով ավելի հեշտ է պայքարել սովի դեմ, քան դրա հետևանքների»,- նշել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները: