18/01/2011 11:05
Wikileaks-ը պատրաստում է հարկային բացահայտումներ
Wikileaks-ը նոր բացահայտումներ է պատրաստում: Այս անգամ դրանք սպառնում են ԱՄՆ և Եվրոպայի քաղաքական և բիզնես-էլիտայի անբարեխիղճ հարկատուներին: Գաղտնի տվյալներով սկավառակները կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանժին Լոնդոնում փոխանցել է շվեյցարական բանկերից մեկի նախկին աշխատակիցը, հաղորդում է Վեստի.ռու-ն:
Օֆշորային գոտիներում հաշվեհամարների և դրանց սեփականատերերի տվյալներ պարունակող 2 սկավառակները Ասսանժին փոխանցել է բանկային նախկին աշխատակից Ռուդոլֆ Էլմերը: Որոշ ժամանակ Էլմերը գլխավորում էր շվեյցարական Julius Baer բանկի Կայմանյան կղզիների օֆշորային գոտում գտնվող բաժանմունքը և արդեն մի քանի տարի զբաղվում է աղմկահարույց բացահայտումներով:
«Դե ինչ, մենք կուսումնասիրենք այդ տվյալները: Եթե այնտեղ իսկապես արժեքավոր բան կա, ապա` այո: Աշխարհին ևս մեկ բացահայտում է սպասվում»,- ասել է Ասսանժը: