19/01/2011 12:36
Իռլանդիայի վարչապետը պահպանեց իր պաշտոնը
Իռլանդիայի վարչապետ Բրայան Քոուենը պահպանել է «Ֆիանա Ֆորլ» իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը:
Բի-բի-սի-ի ռուսաստանյան ծառայությունը հայտնում է, որ նախօրեին տեղի ունեցած քվեարկության ժամանակ Քոուենին հրապարակավ սատարել են մի քանի խորհրդարանականներ, այդ թվում` ֆինանսների նախարարը:
Վարչապետի առաջնորդությունը կասկածի տակ էր դրվել Իռլանդիայի կողմից ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով միջազգային աջակցությանը դիմելուց հետո:
Քվեարկությունը հաստատել է, որ ներկա վարչապետը կղեկավարի կուսակցությունը նաև համընդհանուր ընտրությունների ժամանակ, որոնք տեղի կունենան այս տարի: