19/01/2011 13:45
Հայ-վրացական հարաբերություններում հեղափոխություն չի լինի
Հունվարի 22-ին Հայաստան սպասվելիք Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի այցը երկկողմ հարաբերություններում հեղափոխական զարգացումներ առաջ բերել չի կարող, այսօր ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ բանախոսի` երկու երկրների քաղաքական էլիտաներն առավել ակտիվ շփումների կարիք ունեն, որոնք, նրա գնահատմամբ այսօր ցածր մակարդակի վրա են գտնվում:
«Հայկական և վրացական էլիտաները քիչ են շփվում, թեև առկա են շատ չլուծված հարցեր և չօգտագործված հնարավորություններ», - ասաց նա, կանխատեսելով, որ կլինի զուտ հերթական աշխատանքային այց, որն իրավիճակի փոփոխություն չի բերելու: