20/01/2011 11:43
Հրանտ Մելքումյանն ու Արման Փաշիկյանն առջևում են
Հայաստանի շախմատի 71-րդ առաջնության երկրորդ տուրում Հրանտ Մելքումյանն ու Արման Փաշիկյանը հերթական հաղթանակները տոնեցին` առավելության հասնելով համապատասխանաբար Արա Մինասյանի և Տիգրան Քոթանջյանի նկատմամբ: Այժմ նրանք, 2 հնարավորից վաստակելով նույնքան միավոր, գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Ավետիք Գրիգորյանը, առավելության հասնելով Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ, 1,5 միավորով տեղափոխվեց երրորդ հորիզոնական: 4-րդ տեղում Տիգրան Լ. Պետրոսյանն է, ով հաշվետու տուրում հաղթեց Աշոտ Անաստասյանին: Նա նույնպես իր ակտիվում 1,5 միավոր ունի:
Դավիթ Պետրոսյան-Սամվել Տեր-Սահակյան և Արտաշես Մինասյան-Զավեն Անդրիասյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը 1 միավորով բաժանում են 5-7-րդ տեղերը: Աշոտ Անաստասյանը, Դավիթ Պետրոսյանը, Արա և Արտաշես Մինասյաններն իրենց ակտիվում կեսական միավոր ունեն, իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակում է չափազանց անհաջող մեկնարկած Տիգրան Քոթանջյանը. նա դեռ միավոր չի վաստակել: