20/01/2011 11:22
Բրիտանացի խորհրդարանականներին արգելել են գրել Twitter-ում
Բրիտանիայում խորհրդարանականները լսումների ժամանակ մնացել են առանց Twitter-ի: Նման որոշման համար հիմք է հանդիսացել Լեյբորիստական կուսակցության դժգոհությունը: Այդ կուսակցության անդամներից մեկը նկատել է, թե ինչպես լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը նիստի ընթացքում լուսաբանում է տեղի ունեցող քննարկումներն իր բլոգում: Լեյբորիստականը քննադատել է` ասելով, որ ավելի խելամիտ կլինր, եթե հարցերը քննարկվեին բարձրաձայն: Այս մասին հաղորդում է «Վեստի.ռու-ն»: