20/01/2011 10:02
Չերչիլի արհեստական ատամները վաճառվել են 25.5 հզ. դոլարով
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի արհեստական ծնոտը լոնդոնյան աճուրդում վաճառվել է 16 հզ. ֆունտ ստերլինգով (գրեթե 25.5 հզ. դոլար), հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆրանս-Պրեսս գործակալությանը:
Թե ով է դարձել այդ յուրատիպ լոտի սեփականատերը, որը մասամբ պատրաստված է մաքուր ոսկուց, չի հաղորդվում:
Bonham's աճուրդային տան ներկայացուցիչների խոսքով` Չերչիլը դեռ մանկուց խնդիրներ ուներ ատամների հետ:
«Նա միշտ արտասանության հետ կապված թերություն է ունեցել, և ծնոտը պատրաստվել էր հատուկ այդ թերությունը չեզոքացնելու համար»,- ասել է աճուրդային տան փորձագետ Լայոնել Ուիլլիսը:
Չերչիլի մեկ այլ ատամների պրոթեզ անցած տարի վաճառվել էր Անգլիայի Նորֆոլկ կոմսության Էյլշեմ քաղաքում` 15.2 հզ. ֆունտ ստերլինգով: