20/01/2011 09:35
Ասսանժի հետ համագործակցող նախկին բանկիրին ձերբակալել են
Շվեյցարական մի շարք բանկերի նախկին աշխատակից Ռուդոլֆ Էլմերին, ով վերջերս գաղտնի տեղեկատվություն պարունակող երկու սկավառակ էր փոխանցել WikiLeaks նախագծի հիմնադիր Ջուլիան Ասսանժին, ձերբակալել են: Նա մեղադրվում է բանկերի մասին շվեյցարական օրենսդրությունը խախտելու մեջ: Այս մասին հաղորդում է Բի-բի-սի-ն:
Որոշ ժամանակ Էլմերը գլխավորում էր շվեյցարական Julius Baer բանկի Կայմանյան կղզիների օֆշորային գոտում գտնվող բաժանմունքը և արդեն մի քանի տարի զբաղվում է աղմկահարույց բացահայտումներով: Նա Ասսանժին է փոխանցել օֆշորային գոտիներում հաշվեհամարների և դրանց սեփականատերերի տվյալները, որտեղ հիշատակված են ամերիկյան, Մեծ Բրիտանիայի և ասիական երկրների բարձրաստիճան պաշտոնյաների անունները:
Հունվարի 19-ին Ցյուրիխի դատարանը Էլմերին մեղավոր ճանաչեց բանկային գաղտնիքի բացահայտման մեջ և պարտադրեց վերջինիս 7 000 դոլարի չափով տույժ վճարել:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 14:41