21/01/2011 10:33
Ստամբուլում կբանակցեն Իրանի միջուկային խնդրի շուրջ
Այսօր Ստամբուլում մեկնարկում է Իրանի միջուկային խնդրի շուրջ միջազգային «վեցնյակի» բանակցությունների երկրորդ փուլը:
Հիշեցնենք, որ «վեցնյակի» կազմում են ՄԱԿ ԱԽ հինգ երկրներ և Գերմանիան:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն իր ռուսաստանյան պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը սպասվող քննարկումների առումով նշել է, որ «վեցնյակի հանդիպումը կարող է կոնկրետ և երկարաժամկետ արդյունքների բերել»:
ՌԴ ԱԳ նախարարն, իր հերթին, նշել է, որ «լավ կլինի, եթե հաջողվի համաձայնեցնել հետագա աշխատանքների ծրագիրը»:
«Մեկ հանդիպումով բոլոր հարցերը լուծել անհնարին է, սակայն կարևոր է պայմանավորվել, թե ինչ է կոնկրետ քննարկվելու և որոնք են լինելու այդ քննարկման փուլերը», - ասել է Լավրովը: