21/01/2011 12:31
ՀՀ ՊՆ. «Պատասխանատվությունը Ադրբեջանի ղեկավարության վրա է»
ԼՂՀ պաշտպանական բանակի տարածած հաղորդագրության համաձայն` հունվարի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը սանձազերծել է ինտենսիվ հրաձգություն: Հայկական զինված ուժերը արժանի հակահարված են տվել: Փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից զոհվել է զինծառայող Հովիկ Մկրտիչի Սուքիասյանը: Ադրբեջանական կողմի զոհերի թիվը և անունները հայտնի չեն:
«Այս միջադեպը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունները կամ չեն վերահսկում սեփական զինված ուժերի վարքագիծը առաջնային գծում, կամ իրենք են կազմակերպում նման սադրանքները: Երկու դեպքում էլ պատասխանատվությունը Ադրբեջանի ղեկավարության վրա է», - ասված է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի տարածած հաղորդագրությունում:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է միջադեպի հետևանքով զոհված Հովիկ Սուքիասյանի հարազատներին», - նշված է հաղորդագրությունում: