21/01/2011 13:13
Հայաստանի առաջնությունում երկիշխանությունը պահպանվում է
Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրում միայն մեկ պարտիա ավարտվեց արդյունավետ ելքով: Զավեն Անդրիասյանն առավելության հասավ հետնապահի` Տիգրան Քոթանջյանի նկատմամբ: Արման Փաշիկյանը ոչ-ոքի խաղաց Ավետիք Գրիգորյանի, Հրանտ Մելքումյանը` Արտաշես Մինասյանի, Սամվել Տեր-Սահակյանը` Արա Մինասյանի, Աշոտ Անաստասյանը` Դավիթ Գ. Պետրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանը` Տիգրան Պետրոսյանի հետ:
3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2,5-ական միավորով գլխավորում են Հրանտ Մելքումյանն ու Արման Փաշիկյանը: Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը վաստակել են 2 միավոր: 1,5-ական միավոր արդյունքով նրանց հաջորդում են Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Աշոտ Անաստասյանը, Դավիթ Պետրոսյանը, Արա և Արտաշես Մինասյաններն իրենց ակտիվում ունեն 1-ական միավոր, իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակող Տիգրան Քոթանջյանը պարտվել է անցկացրած բոլոր պարտիաներում: