21/01/2011 09:29
Մինսկում տեղի կունենա Ա. Լուկաշենկոյի երդման արարողությունը
Հունվարի 21-ին Բելառուսի մայրաքաղաքում տեղի կունենա վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնամուտի արարողությունը:
Ալեքսանդր Լուկաշենկոն, ով արդեն չորրորդ անգամ է ստանձնում երկրի գլխավոր պաշտոնը, հաղթանակ է տարել 2010 դեկտեմբերի 19-ին կայացած ընտրություններում` ստանալով 79,65% քվե:
Նախագահի երդման արարողությունից մեկ օր առաջ Եվրոպական խորհրդարանը բանաձև ընդունեց, որով արգելվում է բելառուսական պաշտոնյաների և բարձրաստիճան չինովնիկների մուտքը Եվրոպա:
Եվրախորհրդարանի բանաձևը ողջունեց ԱՄՆ-ն: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ԱՄՆ Պետդեպի մամլո քարտուղար Ֆիլիպ Քրոուլին լրագրողներին հայտնել է, որ ամերիկյան իշխանությունները խորհրդակցում են ԵՄ գործընկերների հետ` Բելառուսի հանդեպ հետագա գործողությունների վերաբերյալ: Նա չի բացառել, որ ԱՄՆ-ն կարող է վերականգնել Մինսկի հանդեպ գործող միակողմանի պատժամիջոցները: