21/01/2011 11:10
Օբաման կառաջադրվի նաև հաջորդ նախագահական ընտրություններին
Հավանական է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մասնակցություն ունենա 2012 թվականի նախագահական ընտրություններին, ըստ BBC Russian –ի հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը:
«Մենք որոշ հաջողությունների ենք հասել երկրի տնտեսությունը ճգնաժամից հանելու գործում, և ես գտնում եմ, որ նախագահը մտադիր է շարունակել այդ գործընթացը», - ասել է նա:
Սպիտակ տան ներկայացուցիչը նաև հայտնել է, որ մոտակա ամիսներին Օբաման կներկայացնի ընտրություներին մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը: