21/01/2011 17:56
Համարբերգը կոչ է արել ազատ արձակել Մարտի 1-ին ձերբակալվածներին
Այսօր ասուլիսի ժամանակ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը մտահոգություն հայտնեց, որ համաներումից հետո էլ բանտերում շարունակում են պահվել մարդիկ, ովքեր մասնակից են եղել 2008-ի մարտյան իրադարձություններին: Նա նշեց, որ երկրի բարձրագույն իշխանության հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ազատ արձակել այդ մարդկանց:
Թ. Համարբերգը նաև մտահոգություն հայտնեց այն առնչությամբ, որ մինչ այժմ բացահայտված չեն մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ գրանցված տասը մահվան դեպքերի հանգամանքները: Ըստ եվրոպացի պաշտոնյայի` զենքի տեսակների, փամփուշտների, մահվան հանգամանքների բացահայտումը ձգձգելու համար մեծապես պատասխանատու են ոստիկանությունն ու դատախազությունը: