21/01/2011 12:51
ԱՄՆ-ում ձերբակալել են Կոզա Նոստրայի ավելի քան 100 գանգստերների
ԱՄՆ հատուկ ծառայությունները միանգամից 3 նահանգներում` Նյու Յորքում, Նյու Ջերսիում և Ռոդ Այլենդում ձերբակալել են ավելի քան 100 ԱՄՆ ամենավտանգավոր հանցագործների, ովքեր կապված են սիցիլիական մաֆիայի հետ:
«ՀԴԲ պատմության մեջ նման զանգվածային ձերբակալություններ դեռ չեն եղել: Գործողությանը մասնակցել են 800 ոստիկաններ: Ձերբակալվել է 120 մարդ»,- Վեստի.ռու-ի համաձայն` հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարար Էրիկ Հոլդերը:
Բոլոր ձերբակալվածները հանրահայտ Cosa Nostra-ի անդամներ են: Ճաղավանդակների հետևում են հայտնվել սիցիլիական հանցավոր ցանցի 5 ամենահայտնի տոհմերի` Գամբինոյի, Ջենովեզեի, Լուչեզեի, Բոնանոյի, Կոլոմբոյի ներկայացուցիչները:
«Ձերբակալվածների թվում է Նոր Անգլիա նահանգի մաֆիոզային խմբավորման նախկին ղեկավարը, տարբեր մակարդակների փողոցային ղեկավարներ, նրանց օգնականները, ինչպես նաև ղեկավարների խորհրդականները»,- պատմել է Էրիկ Հոլդերը:
Նրանք բոլորը վերահսկում էին փողոցային հանցագործությունը, անօրինական խաղային բիզնեսը, ոմանք վերահսկում էին թմրաբիզնեսը: Այդ մարդիկ կանգնած են նաև ԱՄՆ-ում ամենաաղմկահարույց սպանությունների հետևում:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 14:41