22/01/2011 09:58
Անասնաբույժները փորձում են փրկել կոկորդիլոս Գենայի կյանքը
Անասնաբույժները փորձում են փրկել բջջային հեռախոս կուլ տված կոկորդիլոս Գենայի կյանքը:
Գենան Օդեսայի կենդանաբանական այգուց հյուրախաղերով «ժամանել» էր Դնեպրոպետրովսկ, որտեղ և տեղի է ունեցել դեպքը. այցելուներից մեկի ձեռքից ընկել է բջջային հեռախոսը, իսկ Գենան չի հապաղել այն կուլ տալ:
Ինչպես հաղորդում է Բի-բի-սի-ն, անասնաբույժները սկզբում հույս ունեին, որ հեռախոսը դուրս կգա «բնական ճանապարհով»` Գենայի կերի մեջ լուծողական խառնելով: Բայց կոկորդիլոսը հրաժարվում է լուծողականով կերից:
14-ամյա Գենան փորի մեջ զանգող հեռախոսից ուժեղ սթրես է ապրել:
Համաձայն մասնագետների` կոկորդիլոսին ռենտգենային զննման կենթարկեն, որից հետո կորոշվի, թե արդյո՞ք Գենան վիրահատության կարիք ունի: