22/01/2011 12:51
Հրանտ Մելքումյանը ստանձնում է միանձնյա առաջատարի դերը
Հայաստանի տղամարդկանց շախմատի առաջնության 4-րդ տուրում Հրանտ Մելքումյանն առավելության հասավ Տիգրան Քոթանջյանի նկատմամբ և 3,5 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Արա Մինասյանը հաղթեց Աշոտ Անաստասյանին, Սամվել Տեր-Սահակյանը` Արտաշես Մինասյանին, Ռոբերտ Հովհաննիսյանը` Արման Փաշիկյանին: Տիգրան Լ. Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Դավիթ Գ. Պետրոսյանի, իսկ Ավետիք Գրիգորյանը` Զավեն Անդրիասյանի հետ:
Ավելացնենք, որ միանգամից 6 շախմատիստներ վաստակել են 2,5-ական միավոր և բաժանում են 2-7-րդ տեղերը: Սպասվում է, որ ծանր պայքար է ծավալվելու մրցանակային տեղերի համար: