22/01/2011 12:39
Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը կրկին ոչ-ոքի խաղացին
Հոլանդական Վեյկ ան Զեեում ընթացող շախմատային փառատոնի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը միավորը կիսեց Վան Հաոյի հետ: Հայ գրոսմայստերը, այսպիսով, առայժմ չի կրել ոչ մի պարտություն և 3,5 միավորով բաժանում է 3-7-րդ տեղերը: 1-2-րդ տեղերում հաստատվել են Վիշվանաթան Անանդն ու Հիկարու Նակամուրան. նրանք վաստակել են 4,5-ական միավոր:
«B» խմբում հանդես եկող Գաբրիել Սարգսյանը հաշվետու տուրում խաղաղ դաշն կնքեց Տկաչևի հետ: Նա նույնպես իր ակտիվում 3,5 միավոր ունի և Նավարայի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը: Այս մրցաշարում առաջատարը` Մակշեյնը, վաստակել է 5 միավոր: