24/01/2011 15:05
Դ.Կարապետյան. ՀՀ զինված ուժերը հետևում են հրադադարի ռեժիմին
«ՀՀ զինված ուժերը շարունակում են հետևել հրադադարի ռեժիմին, իսկ Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, թե հայկական կողմից, մասնավորապես, Իջևանի և Նոյեմբերյանի մի շարք բնակավայրերից, ադրբեջանական Ղազախի շրջանը գնդակակոծության է ենթարկվել՝ Aysor.am-ի հետ զրույցում նշեց ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը:
Նշենք, որ ավելի վաղ, ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնից հաղորդել էին, որ հունվարի 22-ին և 23-ին, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ աճ: