25/01/2011 10:24
Իրանում երկրաշարժեր են տեղի ունեցել
Այսօր տեղական ժամանակով 03:56-ին Իրանի տարածքում` Խոյ քաղաքից 5 կմ դեպի արևմուտք, տեղի է ունեցել 3,7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտոնում կազմել է 5 բալ: Այս մասին Aysor.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության լրատվության բաժնից:
Աղբյուրի փոխանցմամբ` նույն օրը 04:02 և 07:39-ին տեղի են ունեցել նաև 2,7 և 2,6 մագնիտուդով երկրաշարժեր: