25/01/2011 10:19
Մեդվեդև. «Դոմոդեդովոյի» ղեկավարությունը պետք է պատասխան տա
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը մոսկովյան օդանավակայանում տեղի ունեցած պայթյունն անվանել է «պատուհաս ու աղետ»` հայտարելով, որ «Դոմոդեդովոյի» ղեկավարությունը պետք է պատասխան տա անվտանգության ապահովման խախտման համար, հաղորդում է BBC russian-ը:
«Օդանավակայանը լավն է, բոլորն են դա ընդունում, նոր է, ժամանակակից: Բայց այն, ինչ տեղի ունեցավ, ցույց է տալիս, որ միանշանակ խախտումներ են եղել անվտանգության ապահովման հարցում: Եվ դրա համար պետք է պատասխան տան բոլորը, ովքեր այնտեղ որոշումներ են կայացնում, և առաջին հերթին` օդանավակայանի ղեկավարությունը»,- հայտարարել է Դ. Մեդվեդևը:
«Սա ահաբեկչություն է, սա դժբախտություն է: Հուսով եմ, որ իրավապահ մարմինները կկարողանան բավականին արագ պարզել հիմնական վարկածը և անցկացնել հետաքննություն»,- նշել է ՌԴ նախագահը: