25/01/2011 14:49
Ռոբերտ Արզումանյանը «Շլենսկի» հետ պայմանագիր չի ստորագրի
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, փորձաշրջան էր անցնում Վրոցլավի «Շլենսկ» թիմում: Բայց նա, ամենայն հավանականությամբ, չի մնա լեհական ակումբում: Գլխավոր մարզիչ Օրեստ Լենչիկի խոսքերով` Արզումանյանն իր խաղային որակներով համապատասխանում է թիմի պահանջներին, բայց ակումբի ղեկավարությանը չի հաջողվել տրանսֆերային արժեքի հարցում պայմանավորվել դանիական «Ռանդերսի» հետ:
Վերջերս, ի դեպ, տեղեկություն էր տարածվել, որ նշված ակումբները կարողացել են համաձայնության հանգել, և Արզումանյանը ընդամենը 50 հազար եվրոյով պետք է տեղափոխվի «Շլենսկ»: Նույն աղբյուրներն ավելացնում էին, որ սկզբում «Ռանդերսը» պահանջել է 200 հազար եվրո: