25/01/2011 11:12
ԱՄՆ Պետդեպը հավանել է Էրդողանին զայրացրած իսրայելական զեկույցը
ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին դրական գնահատականներ է հնչեցրել «Խաղաղության նավախմբի» գրոհի հետ կապված իսրայելական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ: Նա անվանել է զեկույցը «անաչառ և վստահության արժանի», տեղեկացնում է «Ռոսբալտը»` մեջբերելով MIGnews.com-ը:
Քրոուլին նաև նշել է, որ արդեն երեք ու կես տարուց ավել տևող Գազայի հատվածի շրջափակումը չի խախտում միջազգային իրավունքը:
«Վաշինգտոնը սատարում է Իսրայելի ջանքերին և գտնում է, որ դա անկախ, ճշգրտված և անաչառ, վստահության արժանի «թափանցիկ» քննություն է», - հայտարարել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ հրաժարվում է ճանաչել իսրայելական հանձնաժողովի քննչական աշխատանքների արդյունքները: