25/01/2011 16:57
Բացվեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի 105-րդ սպասարկման կենտրոնը
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ Աբովյան քաղաքում բացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկրորդ սպասարկման կենտրոնը, որտեղ քաղաքի բնակիչներին կառաջարկվի ծառայությունների լայն տեսականի:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ժամանակակից սպասարկման կենտրոնն ունի ժամում 100 բաժանորդի բարձրակարգ սպասարկելու հնարավորություն:
«Անկախ գտնվելու վայրից` մեր հավատարիմ բաժանորդներն իրավունք ունեն օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի լավագույն ծառայություններից: Մենք հետևողական ենք` 2 միլիոնը գերազանցող մեր բաժանորդներին առավելագույն հարմարավետություն առաջարկելու հարցում: Այդ տրամաբանությամբ, ձգտում ենք սպասարկման կենրոնների թիվն ավելացնել մարզերում: Մեր սպասարկող անձնակազմը հասանելի է երկրի ամբողջ տարածքում»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Աբովյան քաղաքի Հանրապետության 22 հասցեում («Վան» սուպերմարկետի հարևանությամբ) գտնվող սպասարկման նոր կենտրոնը նշանակալիորեն կընդլայնի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից և ապրանքներից օգտվելու բաժանորդների հնարավորությունը: Այսպիսով` Հայաստանի առաջատար բջջային օպերատորն ունի սպասարկման 105 կենտրոն. ամենաընդարձակ ցանցը երկրում:
Նորաբաց սպասարկման կենտրոնում հաճախորդները կսպասարկվեն բարձր որակավորում ունեցող անձնակազմի կողմից: Ծառայությունների ամբողջ շրջանակը հասանելի կլինի բնակիչներին. միջազգային ռոումինգ, համապատասխան սակագնային պլաններով հետվճարային և կանխավճարային փաթեթներ, վճարումներ, տարբեր արժողության վերալիցքավորման քարտեր, հեռախոսահամարի ընտրության հնարավորություն, տվյալների փոխանցման փաթեթներ, 3G մոդեմներ և Wi-Fi երթուղղիչներ, բջջային հեռախոսների լայն տեսականի և այլ աքսեսուարներ, կորպորատիվ փաթեթներ, հաշվի մանրամասնում և այլ ծառայություններ:
Հիշեցնենք, որ ծառայությունների, ինչպես նաև հաճախորդների սպասարկման բարձր որակի ապահովման համար, Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում առաջին անգամ, 2010 թվականի նոյեմբերին, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստացավ ISO 9001:2008 համապատասխանության սերտիֆիկատ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «Օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր 105 սպասարկման կենտրոններից և 11 հազար վաճառակետերից որևէ մեկը: