25/01/2011 13:27
Առաջիկա տարիներին ջուրը չի թանկանա
Առաջիկա տարիներին խմելու և ոռոգման ջրի սակագների փոփոխություն չի նախատեսվում: Նման հավաստիացում արեց այսօր ասուլիսում ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:
Հիշեցնենք, որ 2009 թ-ին 1 խմ դիմաց 9 դրամի փոխարեն` 2010 թ-ին ոռոգման ջուրը գյուղացիներին վաճառվել է 11 դրամով:
Ընդհանուր առմամբ, խմելու և ոռոգման ջուր մատակարարող ընկերությունների կողմից մատակարարված ջրի դիմաց 2010 թ. գանձվել է 18.73 մլրդ դրամ` 2009 թ. 16.85 մլրդ դրամի փոխարեն:
«Տարին ոռոգման տեսակետից այնքան էլ բարենպաստ չէր»,- ասաց Ա. Անդրեասյանը` նշելով, որ թեև գյուղատնտեսական տարին բարեհաջող չէր և շուրջ 15 % անկում արձանագրվեց ոլորտում, սակայն ջրամատակարարող 44 ընկերությունները վարձավճարների հավաքագրումներն իրականացրել են մոտ 80 %-ով` 3.6 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 350 մլն դրամով:
Ըստ Ա. Անդրեասյանի` խմելու ջրի դիմաց հավաքագրումներն ավելացել են 1.5 մլրդ դրամով:
Ջրպետկոմի նախագահը հայտնեց, որ պետական բյուջե են փոխանցվել 5.5 մլրդ դրամի հարկեր, տուրքեր և վճարներ: