26/01/2011 12:26
Առաջատարները երեքն են
Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության 7-րդ տուրում արդյունավետ ելքով ավարտվեց 4 պարտիա: Զավեն Անդրիասյանն առավելության հասավ Տիգրան Լ. Պետրոսյանի, Արման Փաշիկյանը` Հրանտ Մելքումյանի, Դավիթ Գ. Պետրոսյանը` Տիգրան Քոթանջյանի, Արտաշես Մինասյանը` Արա Մինասյանի նկատմամբ: Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց Ռոբերտ Հովհաննիսյանի, Աշոտ Անաստասյանը` Ավետիք Գրիգորյանի հետ:
7-րդ տուրից հետո առաջատարները երեքն են` Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը, ովքեր իրենց ակտիվում 4-ական միավոր ունեն: 3,5-ական միավորով նրանց հաջորդում են Սամվել Տեր-Սահակյանը, Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը և Արտաշես Մինասյանը: